ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

ԱԱԾ հայտարարությունը հստակ ուղերձ է Սամվել Բաբայանին

ԱԱԾ հայտարարությունը հստակ ուղերձ է Սամվել Բաբայանին
09.07.2019 | 12:09

«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ Արցախի Ազգային անվտանգությունը զգոնության կոչ արեց 2020թ. Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին մասնակցել ցանկացող ուժերին և անհատներին։ Հետաքրքիր է, որ Արցախի ներսում այդ հայտարարությունը հստակ ուղերձ են համարում Արցախի հերոս Սամվել Բաբայանին, որն իր կողմնակիցների հետ ստորագրահավաք է սկսել, որը հնարավորություն կտա իրեն առաջադրվել որպես նախագահի թեկնածու։


Արցախի ներսում այն մտահոգությունը կա, որ այդ փոփոխությունից կարող են օգտվել նաև այլ անձինք, որոնք ունեն Հայաստանում մշտական բնակություն ունենալու 10 տարվա ցենզը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի պատգամավորները հիմնականում բացասական են վերաբերվում այդ դրույթի ամրագրմանը, և հենց վերը նշված պատճառներից ելնելով` հավանաբար խորհրդարանը կմերժի ստորագրահավաքի նախաձեռնությունը։ Եվ Ս. Բաբայանն արդեն իսկ հայտարարել է, որ հանրահավաքներ են լինելու Արցախում, եթե ստորագրահավաքը մերժվի, ու ոչ մի դեպքում ինքը թույլ չի տա` Արայիկ Հարությունյանը նախագահ դառնա»:

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ